Բաժիններ՝

Լուիս Հեմիլթոնը կմիանա «Ֆերրարի»-ին

«Ֆորմուլա-1»-ի ավտոարշավորդ, աշխարհի բազմակի չեմպիոն Լուիս Հեմիլթոնը նոր մրցաշրջանում կհեռանա «Մերսեդես»-ից:

Ավտոմրցարշավների աշխարհի յոթակի չեմպիոն բրիտանացի Լուիս Հեմիլթոնը չի շարունակի համագործակցությունը գերմանական «Մերսեդես»-ի հետ և կմիանա իտալական «Ֆերրարի»-ին: Այս մասին գրում է AS-ն: Ըստ պարբերականի՝ Հեմիլթոնը իտալական թիմին կմիանա 2025 թվականին: Այժմ երկու կողմերի միջև ընթանում է բանակցությունների վերջին փուլը:

Աշխարհի յոթակի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում եզրափակում էր լավագույն եռյակը: Հեմիլթոնը «Մերսեդես»-ի թիմում է 2013 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս