Թուրքիան 28%-ով կրճատել է էլեկտրաէներգիայի ներմուծման ծավալները

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալների համաձայն՝ 2023-ին 2022-ի համեմատ ներմուծված էլեկտրաէներգիայի ծավալները քչացել են: Նշվում է, որ դրանք նվազել են՝ հասնելով 28.4 տոկոսի: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ընդհանուր առմամբ ներմուծվել է 69 մլրդ 115 մլն դոլարի էլեկտրաէներգիա:

Բացի այդ, TÜİK-ը, հիմնվելով առևտրի նախարարության տվյալների վրա, հրապարակել է բոլոր ոլորտներում ներմուծված ապրանքների ընդհանուր ծավալը:

Ըստ այդմ՝ 2023-ին Թուրքիայի կողմից ընդհանուր ներմուծումների ծավալը 2022-ի համեմատ նվազել է 0.5 տոկոսով՝ կազմելով շուրջ 362 մլրդ դոլար:

Տեսանյութեր

Լրահոս