
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կյանքի համար հարմար 85 էկզոմոլորակ

Բրիտանացի գիտնականներն Արեգակնային համակարգից դուրս 85 նոր մոլորակ են հայտնաբերել, որոնց ջերմաստիճանը հարմար է կյանքի համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ինչպես Երկիր մոլորակը, նրանք փաստացի գտնվում են իրենց աստղերից ճիշտ նույնքան հեռավորության վրա և ունենան այնպիսի ջերմաստիճան, ինչը կարող է ապահովել բնակելի գոտիներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դրանք բոլորն ավելի մեծ են, քան Երկիրը, ոմանց տրամագիծը 1,4 անգամ գերազանցում է մեր մոլորակին, մյուսների տրամագիծը ավելի քան 40 անգամ։ Հետազոտության ղեկավար Ֆեյթ Հոթորնի կարծիքով՝ մոլորակներից յուրաքանչյուրը գտնվում է առանձին համակարգում, դրանցից մի քանիսը կարող են բաղկացած լինել գազից, իսկ որոշները կարող են ունենալ ամուր թաղանթ: Նրանք ավելի դանդաղ են պտտվում իրենց աստղերի շուրջ, քան էկզոմոլորակների մեծ մասը: Նախնական տվյալներով, մեկ պտույտը տևում է 20-ից մինչև 700 օր։ Սա հուշում է, որ նրանք ավելի հեռու են աստղից, ինչը նշանակում է, որ ունեն ավելի ցածր ջերմաստիճան։
Հայտնաբերված 85 էկզոմոլորակներից 60-ը բոլորովին նոր բացահայտումներ են, մինչդեռ մնացած 25-ը հայտնաբերվել են անկախ թիմերի կողմից, որոնց մասին տեղեկատվությունն արդեն կային ՆԱՍԱ-ի աստղադիտակի տվյալների մեջ: