Բաժիններ՝

Դանիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Ռուս թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Դանիլ Մեդվեդևը Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կիսաեզրափակիչում է:

Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Մեդվեդևի մրցակիցն աշխարհի 9-րդ ռակետ, լեհ Հուբերտ Հուկաշն էր: 4 ժամ ձգված մրցախաղում Մեդվեդևը հաղթեց 5 սեթերից հետո` 7:6, 2:6, 6:3, 5:7, 6:4:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 28-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031