
Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են համատեղ ռազմարդյունաբերական հարցեր

Հունվարի 17-ին Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թյուֆեքջիի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Այցի ընթացքում հանդիպում է տեղի ունեցել Թյուֆեքչիի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունների միջև:
Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են թուրքական որոշ ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարներ ևս:
Նշվում է նաև, որ հանդիպմանը ներկա է գտնվել Բաքվում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն:
Երկկողմ շփումների ընթացքում քննարկվել են համատեղ ռազմարդյունաբերական ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: