Բաժիններ՝

Մոտ 2 տարի առաջ ԳՇ-ում լավ միտք չեն համարել «Կոշ»-ի տարածքում զորամաս կառուցելը

Կառավարության հունվարի 11-ի նիստի ընթացքում որոշում էր կայացվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող քրեակատարողական հիմնարկը և դրան կից շինություններն ու հողամասը փոխանցել Պաշտպանության նախարարությանը։

«Հաշվի առնելով, որ վերը նշված անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թվականի հունվարի 1-ից ի վեր` ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է Կոմիտե՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված շենք-շինությունները տրամադրել ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործելու նպատակով, այն է՝ ուսումնական զորամաս ստեղծելու համար»,- նշվում է նախագծում։

Հավելենք, որ «Կոշ» ՔԿՀ-ն փակելու որոշում իշխանությունները կայացրել էին դեռևս 2021 թվականին:

Կոնկրետ դեպքում, սակայն, խնդիրը ոչ թե այս հիմնարկի փակումն է, այլ այդ տարածքում ուսումնական զորամաս կառուցելու՝ ՊՆ մտադրությունը:

Կարդացեք նաև

168.am-ի տեղեկություններով, մոտ 2 տարի առաջ, երբ վերը նշված անշարժ գույքի օգտագործումը դադարեցվել է, եղել է առաջարկ, որ այն հանձնվի ՊՆ շահագործմանը, սակայն այդ ժամանակ ԳՇ շտաբը (2021 թվականի մարտից մինչև 2022 թվականի փետրվարի վերջ ԳՇ պետ է եղել Արտակ Դավթյանը) չի ողջունել այդ գաղափարը՝ հաշվի առնելով նախ հարցի բարոյահոգեբանական ասպեկտը, երբ քրեակատարողական հիմնարկի տեղում է զորամաս կառուցվելու, ինչպես նաև՝ ֆինանսական որոշակի խնդիրներ են հաշվի առնվել:

Թե ինչու է հիմա ՊՆ-ն կամ ԳՇ-ն համաձայնել սրան, կփորձենք պարզել ՊՆ-ից:

Տեսանյութեր

Լրահոս