Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը

Բաքվի վերաքննիչ դատարանը քննարկել է Լաչինի միջանցքից ապօրինի առևանգված և կեղծ մեղադրանքներով ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանի բողոքը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Խաչատրյանի փաստաբան Ռադմիլա Աբիլովան Խաչատրյանի վերաքննիչ բողոքի հիման վրա հրավիրված դատական նիստում խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին։

Խաչատրյանը իր հերթին ևս մեկ անգամ պնդել է, որ ինքն անմեղ է ու խնդրել է՝ արդարացնել իրեն։

Դատարանն, ի վերջո, մերժել է Վագիֆ Խաչատրյանի բողոքը։

Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել 1991 թվականին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «ցեղասպանություն իրականացնելու համար։ Վագիֆ Խաչատրյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031