Բադրիջանը՝ պանրով
                                    Բաղադրիչները՝
- 1 հատ բադրիջան
 - 2 հատ լոլիկ
 - 70 գ պինդ պանիր
 - 2 պճեղ սխտոր
 - աղ ու կանաչի՝ ըստ ճաշակի
 
Պատրաստման եղանակը
Բադրիջանը 10 մմ հաստությամբ օղակաձև կտրատեք: Աղ արեք, 30 րոպեով տեղադրեք պնակի մեջ, ապա լվացեք ու չորացրեք:
Բադրիջանի օղակները տեղադրեք կերակրի թաղանթ փռած տապակի մեջ: Բադրիջանների վրա կտրտած սխտոր լցրեք:
Լոլիկները բարակ օղակների ձևով կտրատեք, տեղադրեք բադրիջանի օղակների վրա:
Պինդ պանիրը խոշոր քերիչով քերեք, լցրեք լոլիկի վրա: Տապակը 30 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Պատրաստի բադրիջանները տեղադրեք մեծ ափսեի մեջ, վրան կտրտած կանաչի լցրեք ու մատուցեք:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    