Բաժիններ՝

Հարավաֆրիկյան Հանրապետությունը խնդրել է ՄԱԿ-ի դատարանին՝ հանձնարարել Իսրայելին, որպեսզի դադարեցնի ռազմական գործողությունը Գազայում

Հարավաֆրիկյան Հանրապետությունն իր հայցով խնդրել է ՄԱԿ-ի միջազգային դատարանին՝ պարտավորեցնել Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում։ Այդ մասին տեղեկացնում է ՀԱՀ-ի պատվիրակության ներկայացուցիչ, փաստաբան Վոն Լոուն։

«Հարավային Աֆրիկան ​​խնդրել է դատարանին հանձնարարել Իսրայելին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Դա միակ միջոցն է՝ ապահովելու հումանիտար օգնության առաքումը տարածք և խուսափելու մեծաթիվ անհարկի զոհերից և ավերածություններից», – փաստաբան Վոն Լուի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հաագայի միջազգային դատարանում հունվարի 11-12-ին նախատեսված են լսումներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցով Իսրայելի դեմ, որը մեղադրվում է Գազայի հատվածում ցեղասպանության կոնվենցիան խախտելու մեջ։ Հաագայի դատարանում նախ ելույթ կունենա հարավաֆրիկյան պատվիրակությունը, իսկ ուրբաթ օրը՝ իսրայելական կողմը։

Իսրայելի արտգործնախարարությունն իր հերթին հայտարարել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը փաստացի հիմքեր չունի և դատարանին շահագործում է, իսկ Պրետորիան համագործակցում է ահաբեկիչների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031