Ադրբեջանցիները գնացել են ՅՈւՆԵՍԿՕ՝ խաշը գրանցեն ադրբեջանական։ Ասել է թե «կադաստրի թուղթ» են հանում. Արտյոմ Տոնոյան

Արտյոմ Տոնոյանը գրում է. «Ադրբեջանցիները գնացել են ՅՈւՆԵՍԿՕ՝ խաշը գրանցեն ադրբեջանական։ Ասել է թե «կադաստրի թուղթ» են հանում։

Տասնամյակներ շարունակ էս նույն թեմաներն են. տարածաշրջանի հին ժողովուրդներից հայերի և իրանցիների խոհանոցից մինչև ավանդական ազգային խաղեր, նյութական ու հոգևոր մշակութային ժառանգություն գրանցվում է ադրբեջանական։

Ադրբեջանական են գրանցվում բաներ, որոնք մենք համարել ենք մերը, բայց իբր «կադաստրի թուղթ» չունենք, ու բաներ և անձինք, որոնք և որոնց իրանցիները համարում են իրենցը, «կադաստրի թուղթն» էլ ունեն, բայց դե հիմա ադրբեջանցիներն էլ փող ունեն, էներգիա, որպես նոր ժողովուրդ՝ պասիոնար են և այլն։

Ի՞նչ անել։ Կամ հարմարվել ու սպասել, թե երբ են մեզ գրանցելու՝ որպես «ադրբեջանցիների» սուբէթնիկական խումբ, և հենց սկզբից պայմանավորվել, որ «ինչ անվամբ էլ մեզ գրանցեն, մենք մեզ ադրբեջանցի չենք համարելու», կամ գտնել այլ լուծում, եթե պատրաստ չենք հարմարվել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031