Բաժիններ՝

Լեսբոսի մոտ անօրինական միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել

Անօրինական միգրանտների տեղափոխող նավ է խորտակվել Լեսբոս կղզու մերձակայքում ուժգին փոթորկի ժամանակ. ներկայում հայտնի է երեք մարդու զոհվելու մասին:

Այդ մասին հաղորդել է Աթենքի AMNA գործակալությունը:

Միգրանտները փորձել են դիմացի թուրքական ափից Լեսբոս անցնել փոթորկալից հյուսիսային քամու ժամանակ, որի ուժգնությունը, ըստ Բոֆորտի սանդղակի, կազմել է 9 բալ:

«Նավը ափ է հասել գիշերվա մոտավորապես ժամը 3-ին: Բայց ուժեղ քամին բառացիորեն այն նետել է քարերի վրա: Անհայտ կորած մարդկանց թիվը մնում է չպարզված: Մահացած են գտել աֆրիկյան ծագումով մոտավորապես 25-30 տարեկան տղամարդու և կնոջ: Հայտնաբերվել է ևս մեկ մահացած, որին բարձրացնելու փորձեր են արվում: Բացի այդ, կա վիրավոր. նա տեղափոխվել է Միթիլենի հիվանդանոց, իսկ ութ փրկվածներ տեղափոխվել են Կարա Թեփեի ընդունման և նույնականացման կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ականատեսների խոսքով՝ նավի վրա 36 մարդ է եղել։ Մնացած մոտավորապես 24 ուղևորները, նավահանգստի իշխանությունների տվյալներով, թաքնվել են շրջակա լեռներում, թեև բացառված չէ, որ նրանցից ոմանք կարող էին ծովն ընկել և խեղդվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս