Բաղադրիչները՝
- հավի փափկամիս- 500 գ
 - կիտրոնի հյութ- 3 ճ/գ
 - սխտոր- 3-5 պճեղ
 - ձու- 1 հատ
 - մանրացրած չորահաց- 0,5 բաժակ
 - բուսական յուղ- 3-5 ճ/գ
 - աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
 
Պատրաստման եղանակը
Հավի փափկամիսը մի քանի ոչ մեծ կտորների բաժանեք: Աղ ու պղպեղ արեք, ավելացրեք ճզմած սխտորը, լավ խառնեք:
Առանձին պնակի մեջ 3-4 ճ.գ. ջրի հետ հարեք ձուն:
Տափակ ափսեի մեջ լցրեք մանրացրած չորահացը:
Հավի մսի կտորները նախ թաթախեք ձվի, հետո չորահացի մեջ:
Թավայի մեջ լցրեք բուսական յուղը, տաքացրեք: Հավի մսի կտորները յուղի մեջ երկու կողմից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
Պատրաստի նագեթսները տեղադրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի: Հետո մեծ ափսեով մատուցեք:
 
 
 
 
                                    

                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    