
Վերին Լարսը երկկողմանի փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը կրկին փակվել է բեռնատար տրանսպորտի համար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով` Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով փակվել է բեռնատար տրանսպորտի համար»,– հայտնել է նա։
Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը մնում է բաց: