Բաժիններ՝

Իսրայելը Սիրիայում սպանել է Իրանի բարձրաստիճան ռազմական խորհրդականի. Ռաիսին խոստացել է, որ Թել Ավիվը կվճարի սրա համար

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան ռազմական խորհրդականը սպանվել է երկուշաբթի Դամասկոսի արվարձանում Իսրայելի ավիահարվածի ժամանակ, գրում է mehrnews.com:

Նշվում է, որ Սեյեդ Ռազի Մուսավին եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ալ-Քուդս հատուկ ստորաբաժանումների նախկին հրամանատար Քասեմ Սոլեյմանիի մտերիմներից. Սոլեյմանին սպանվել էր 2020-ին Իրաքում՝ ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով:

Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն հաստատել է Մուսավիի սպանությունը՝ ասելով, որ նա բրիգադային գեներալ էր և «նահատակ գեներալ Հաջ Քասեմ Սոլեյմանիի մտերիմներից էր և պատասխանատու էր Սիրիայում Դիմադրության ճակատի նյութատեխնիկական ապահովման համար»:

ԻՀՊԿ-ն երդվել է վրեժ լուծել Իսրայելից՝ գեներալի նահատակության համար:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իսրայելի ռեժիմն անպայման կվճարի Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավագ ռազմական խորհրդականի սպանության իր հանցավոր արարքի գինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս