Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն

Պաշտպանության նախարարության ուսումնական կենտրոններից մեկում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ պատրաստելու գործում և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։

Գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած զինվորներին Սուրեն Պապիկյանն անձամբ է հանձնել ավարտական վկայականները։

Այցի շրջանակում նախարար Պապիկյանը մասնակցել է նաև ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին, որի ընթացքում գնդապետ Դավիթ Ալեքսանյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին է ներկայացրել 2023 թվականի արդյունքները և 2024 թվականի խնդիրներն ու ծրագրերը։

Պաշտպանության նախարարը եղել է նաև ուսումնական կենտրոնի կրակադաշտում, որտեղ գործնականում ներկայացվել են նորակառույց ուսումնական վարժադաշտի հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031