Փոքր հասակից երեխայի առջև դրեք փոքրիկ նպատակներ ու թույլ տվեք, որ նա հասնի

Վահագն Դիլբարյանը գրում է. «Եթե ձեզ հետաքրքրում է, որ երեխայի մոտ ձեռնարկատիրական ոգին զարգանա, ապա մի քանի պրակտիկ մոտեցումներ.
️️️️️️️
1️⃣Փոքր հասակից երեխայի առջև դրեք փոքրիկ նպատակներ ու թույլ տվեք, որ նա հասնի։ Եթե հասնում է ու ինչ-որ գովասանք, կամ փոքրիկ պարգև է ստանում, ապա վստահ եղեք, որ պահանջելու է նորից անել, իսկ դա բերելու է արդեն նպատակասլացության։

2️⃣․ Թույլ տվեք, որ իր վրա պատասխանատվություն վերցնի, օրինակ ես շատ էի սիրում, որ փողն ինձ էին տալիս ու ասում էին գնա, այս ամենը բեր, այսքան վճարի (վերջում էլ մանրը քեզ պահի), կամ տրանսպորտը վճարի։ Այն միտքը, որ ես մի բան անում էի, ինձնից էր կախված, թևեր էր տալիս։

3️⃣․ Թույլ տվեք, որ խնդրին լուծում տա – Երեխային հարցրեք, այ օրինակ՝ Նարեկ ջան այս իրավիճակում ոնց կանեիր ու թույլ տվեք, որ մտածի, ելք գտնի, զարգացնի իրավիճակից դուրս գալու ունակությունը, թե չէ դուք միշտ էլ կարող եք լուծում տալ նրա փոխարեն, վերջում կմեծանա ծնողների կարծիքից մեծ կախում ունեցող երեխա։

4️⃣․ Սովորեցրեք ճիշտ օգտագործել գումարը։ Օրինակ՝ երբ երեխային գումար եք տալիս, այնպես արեք, որ այդ տված գումարի մի 20 տոսկոսը պահի, կամ մի տեղ դնի, չծախսի։ Այս հատկանիշը եթե զարգացավ, ապա իմացեք, (ստրախովկա) գումարը միշտ մոտը լինելու է, իսկ դա ինձ համար ամենակարևոր պայմաններից մեկն է օրինակ, նոր-նոր փորձում եմ իմ մեջ զարգացնել այս ունակոթյունը։

5️⃣․ Թույլ տվեք պլանավորել – Օրինակ՝ օրվա ընթացքում ինչ ես անելու ու լսեք, թե ինչ պատասխաններ է տալիս և թեթև հետևեք, որ հենց իր պլանավորվածով էլ անի, հավատացեք, վերջում շատ կազմակերպված երեխա է մեծանալու։ Օրինակ՝ երբ փոքր էի, ինձ մոտ պատին թուղթ էր կպցրած, թե որ ժամին ինչ պիտի անեմ, և հասցնում էի դասերս, և կարդալ, և սպորտով զբաղվել, և ընկերներիս հետ լինել երեկոյան։

6️⃣․ Ճիշտ ծախսեր – Երեխային թույլ տվեք, որ ընտրություն կատարի, օրինակ՝ տվեք 1000 դրամ և ուզեք այնպիսի ապրանքներ, որ միասին գինը կամ լինի 1000 դրամ, կամ էլ 950 և ասեք, որ եթե էժան գնեց, մանրն իրենն է։ Այսպես նա հաստատ ընտրելու է գնային ամենահարմար ու էժան տարբերակը։ Զարգացնում ենք ընտրելու ունակությունն ի օգուտ իրեն։

7️⃣․ Հետադարձ կապ – Երեխան պետք է ստանա հետադարձ կապ, այսինքն վերլուծվի արածը։ ԻՆչու՞, որպեսզի տեսնի, թե որտեղ է սխալվել, ինչու է դա սխալ, և ինչու այդպես չպիտի անել և եթե էլ այդպե չի անում, ապա խրախուսվում է։

8️⃣․ Վարքագիծ – Բայց հիշեք, երեխաներն անում են այն, ինչ տեսնում են, եթե դուք ձեր ասածը չեք անում, ապա իմացեք կորցնում եք վստահությունն ու վերջ, էլ երբեք ձեզ լուրջ չեն վերաբերվի։

9️⃣․ Իդեա – Եթե երեխան ինչ-որ միտք է ասել, որը վատն է, ապա չպետք է ասել դու ոչինչ չես կարողանում, վատն ես և այլն, այլ պետք է իր ասածը բացատրել, որ հասկանա ու տեսնի, թե ինչու այն չի ընդունվում և նոր իդեա մտածի։

️🔟. Սպորտ – Նախկին մարզիկներից շատ-շատերը գործարարներ են, ինչու՞, որովհետև սպորտը զարգացնում է այդ հաղթելու, մրցելու ցանկությունը, իսկ բիզնեսն էլ մեկ այլ միջավայրում է մրցույթ, ուստի ցանկալի է, որ երեխան անպայման ինչ-որ սպորտով զբաղվի, ԱՆՊԱՅՄԱՆ։

1️⃣1️⃣․ Թույլ տվեք, որ ինքնուրույն գումար աշխատի – Փոքր հասակում ինձ ասում էին, որ փողը կեղտ է, հարուստները վատն են և այլն, բայց ինձ ավելի էր գրավում այդ կեղտը և ցանկանում էի աշխատել ու կողքից միշտ էլ հնար գտնում էի աշխատելու, բայց դա չէր խրախուսվում տանը։ Երբ աշխատում էի, ծախսելս չէր գալիս։ Հնարավորություն տվեք երեխային գումար աշխատելու, որ զգա այդ հաճելի պահերը։

1️⃣2️⃣․ Վերահսկողություն – եթե չկա վերահսկողություն, ապա չկա բիզնես, նույնն էլ երեխայի դեպքում է, եթե ինչ-որ հանձնարարություն եք տվել, բայց չկա հսկողություն, ապա նա ոչինչ չի սովորի։

Իհարկե, ոչ բոլորն են դառնալու ձեռնարկատեր, բայց այսպիսի ունակությունները մարդկանց հաստատ պետք կգան»:

Տեսանյութեր

Լրահոս