Բաժիններ՝

ՌԴ 13.000 քաղաքացի Վրաստանի քաղաքացիություն է ստացել

Վերջին 21 ամսում Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 24.386 քաղաքացի, գրել է bpn.ge լրատվականը՝ վկայակոչելով արդարադատության նախարարության տվյալները: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Վիճակագրական տվյալներն ընդգրկում են 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի նոյեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածը։ Այդ տվյալներից՝ 2022 թվականին քաղաքացիություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի 17.091 քաղաքացի, իսկ 2023 թվականին՝ 7295-ը։

2022 թվականի փետրվարի 24-ից, այսինքն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ սանձազերծելուց հետո, Վրաստանի քաղաքացիություն ստանալու 24.386 դիմումներից 13.120-ը բավարարվել է, 8889-ը չի բավարարվել, իսկ մյուս դիմումները քննարկման տարբեր փուլերում են:

Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատը՝ 12.265 դիմում ՌԴ քաղաքացիների կողմից ներկայացվել է Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու շարժառիթով (Վրաստանի քաղաքացի է, և միևնույն ժամանակ ունի այլ երկրի քաղաքացիություն), որին հաջորդում է բացառիկ ձևով Վրաստանի քաղաքացիություն ստանալու դիմումը՝ 8377, 3-րդ տեղում՝ Վրաստանի քաղաքացիության վերականգնման ժամանակավոր իրավունքի խնդրանք (նախկին քաղաքացի), նմանատիպ դիմում է ներկայացրել Ռուսաստանի 3695 քաղաքացի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս