Բայրամովը և ԱՄՆ դեսպանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ԱՄՆ նոր դեսպան Մարկ Լիբիի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգը, տարածաշրջանում առկա իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հեռանկարները»,-նշված է հաղորդագրության մեջ։

Բայրամովն ընդգծել է՝ Ադրբեջանը շահագրգիռ կողմ է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031