
21-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել
Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին Էրեբունու բաժնի գործընկերների հետ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները մայրաքաղաքի Աթոյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 21-ամյա մի օտարերկրացու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 6 գրամից ավելի մարիխուանա և դեղնականաչավուն զանգվածով երեք գլանակ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։