ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրք անհատների ու կազմակերպությունների նկատմամբ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել հարյուրավոր անհատների և կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Չինաստանից, Թուրքիայից և Արաբական Միացյալ Էմիրություններից, որոնք օգնել են Ռուսաստանին շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Նշյալ անհատներն ու կազմակերպություններն առնչություն ունեին էներգետիկ ոլորտի, բանկերի և հանքարդյունաբերության հետ։

Նման որոշում է կայացրել ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և գանձնապետարանը։

«Մենք կշարունակենք օգտագործել մեր ձեռքի տակ եղած գործիքները՝ պատասխանատվության ենթարկելու Ռուսաստանի գործողությունների համար Ուկրաինայում։ Կպատժվեն բոլոր նրանք, ովքեր աջակցություն կցուցաբերեն ռուսական ռազմական մեքենային», – նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031