Քննչական կոմիտեն 28 միլիոն 327 հազար դրամով «հրատապ» կհավաքագրի OSINT տվյալներ

Քննչական կոմիտեն երեկ՝ դեկտեմբերի 7-ին, ոչ մրցակցային հրատապ մեկ անձ գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել «Միկրորինգ» ՍՊԸ-ի հետ՝ ձեռք բերելով  տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգչային ծրագրային փաթեթներ: Պայմանագրի գինը շուրջ 28 միլիոն 327 հազար դրամ է:

Պայմանագրի համաձայն՝ ՍՊԸ-ն այդ գումարով Քննչականին ապահովելու է «Մալտեգո» ծրագրով: Տեխնիկական բնութագրից տեղեկանում ենք, որ ծրագրային այդ ապահովումը թույլ է տալու OSINT (օրինականորեն հավաքագրված տեղեկատվություն՝ անվճար, հանրային աղբյուրներից) տվյալների հավաքագրում՝ ավելի քան 150 սոցիալական մեդիահարթակներից, Dark web-ից (թաքնված ցանցեր), մի շարք կորպորատիվ ռեգիստրներից և այլն:

«Միկրորինգ» ՍՊԸ-ի մասին

Ըստ armeps պետգնումների համակարգի՝ տարբեր գերատեսչություններ գնման տարբեր ընթացակարգերով հարյուրավոր պայմանագրեր ունեն այս ընկերության հետ դեռ 2016 թվականից,  բայց հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր սկսել են կնքել միայն 2018 թվականից հետո: ՀՄԱ-ով պայմանագրերը 8-ն են:

Կարդացեք նաև

Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին, իրական շահառուներն են Ռոստոմ և Խաչատուր Մալխասյանները, Անահիտ Ղանթարչյանը:

ՔԿ-ի հրատապ մեկ անձ գնումների մասին

2023 թվականի տարեսկզբից մինչ օրս Քննչական կոմիտեն ոչ մրցակցային այս ընթացակարգով կնքել է 9 պայմանագիր՝  տարբեր ընկերություններից գնելով գրասենյակային գույքի վերանորոգման և պահպանման,  նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայություններ, մուտքի հսկողության համակարգ, տեսախցիկներ և այլն: 

Տեսանյութեր

Լրահոս