
Ադրբեջանում դատարանը Գագիկ Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանում տեղի է ունեցել ձերբակալված Գագիկ Աշոտի Ոսկանյանի քրեական գործով դատաքննությունը:
APA-ն հայտնում է, որ այսօր Սաբունչու շրջանային դատարանում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ նիստից հետո ընթերցվել է վճիռը։
Դատարանը Գագիկ Աշոտի Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման։
Ադրբեջանական կողմը նրան որպես դիվերսանտ է ներկայացնում. օգոստոսի 16-ին Բաքուն հայտարարել է, թե Քելբաջարի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն ու ձերբակալել Ոսկանյանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր մեղադրանքն ու բացարձակ սուտ որակել։