Ո՞րն է հաջորդը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ալավերդիում իշխանությունը ռեւանշի գնաց՝ իրականացնելով իմպիչմենթ, որն իրականում ոստիկանական օպերացիա էր, այլ ոչ թե տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված գործընթաց։

Թվում է, թե իմպիչմենթը քաղաքակիրթ պրոցես է, եւ բոլոր առաջադեմ երկրներում այն իրականացվում է, բայց այս պարագայում իմպիչմենթի անվան տակ իշխանազավթման բացարձակ ապօրինի գործողություն արվեց։

Նախ օրինական ընտրված եւ լավ աշխատող համայնքապետին հեռացրին՝ միայն այն պատճառով, որ նա ՔՊ-ական չէ եւ չի ծառայում ՔՊ-ին։

ՏԻՄ-երում իշխանությունն ամեն գնով զավթող ՔՊ-ն, փաստորեն, նախընտրում է կրիմինալին՝ Վանաձորում Ակային համայնքապետ նշանակելուց հետո Ալավերդին գրավեցին։ Ո՞րն է հաջորդը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031