Բաժիններ՝

Իսրայելի ՊՆ-ն թույլ կտա մարդասիրական օգնության անցկացումը Գազա

Իսրայելը կշարունակի թույլ տալ մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված, ներառյալ վառելիքը, այն քանակությամբ, որը մատակարարվել էր մինչ զինադադարը:

Այս մասին ասել է Իսրայելի ՊՆ նախարարությանը կից COGAT բաժնի ներկայացուցիչը:

«Մենք շարունակում ենք թույլ տալ մարդասիրական օգնության անցկացումը սահմանված մեխանիզմի համաձայն: Կշարունակենք պահպանել այն չափը, որը եղել է մինչև զինադադարը, ներառյալ վառելիքի չափը: Մենք չենք կրճատում Գազայի հատվածի բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը»,- գործակալությանը հայտնել է COGAT-ի արտաքին կապերի բաժնի պետ, փոխգնդապետ Յոթամ Շեֆերը։

Նրա խոսքով՝ COGAT-ի փորձագետների թիմը Գազայի հատվածում է՝ բնակիչների կարիքներին համապատասխան մարդասիրական իրավիճակի կանոնավոր գնահատումներ անցկացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031