Բաժիններ՝

Տանզանիայում հեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 47-ի

Տանզանիայի հյուսիսում հեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 47-ի, 85 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի պաշտոնյաներին։

Հոկտեմբերին անձրևների սեզոնի սկսվելուց ի վեր ուժգին հեղեղների հետևանքով Քենիայում և Սոմալիում հարյուրավոր մարդիկ են զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ՝ տեղահանվել։

Տանզանիայի Մանյարա շրջանում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ մարդկանց մարմինները կարող են թաղված լինել ցեխի մեջ։ Քաթեշ գյուղում շուրջ 100 տուն հայտնվել է սողանքի տակ։

Ըստ կլիմայագետների՝ կլիմայի փոփոխության պատճառով ծայրահեղ եղանակային պայմաններն ավելի ինտենսիվ և ավելի հաճախակի են դառնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031