Գազարով, հավի մսով ու կաղամբով աղցան
Բաղադրիչները
- հավի փափկամիս- 250 գ
- բուսական յուղ- 1 ճ/գ
- աղացած պապրիկա- 1 թ/գ
- աղացած գինձ- 1/2 թ/գ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
- կաղամբ- 100 գ
- գազար- 1 հատ
- բուլղարական պղպեղ- 1 հատ
Համեմելու համար
- բուսական յուղ- 40 մլ
- սոյայի սոուս- 20 մլ
- կիտրոնի հյութ- 5 մլ
- շաքարավազ- 1 թ/գ
- աղ, աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Խառնեք բուսական յուղը, պապրիկան, գինձը, աղն ու աղացած սև պղպեղը: Հավի մսի վրա քսեք ստացված խառնուրդն ու դրեք փայլաթիթեղով պատված տապակի մեջ: 30 րոպեով տեղադրեք 200 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
Կաղամբը շատ բարակ շերտերով կտրատեք: Գազարը քերեք կորեական գազարի համար նախատեսված քերիչով: Բուլղարական պղպեղն ու տապակած հավի միսը բարակ շերտերով կտրատեք:
Խառնեք համեմելու համար նախատեսված բոլոր բաղադրիչները: Ստացված համեմունքը լցրեք աղցանի կտրտած բաղադրիչների խառնուրդի վրա, խառնեք: Աղցանը 1-2 ժամով տեղադրեք սառնարանում: Հանեք սառնարանից, լցրեք աղցանամանն ու մատուցեք: