Բաժիններ՝

ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով

2022 թվական․

ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,463 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 45,5 տոկոսը։

2021 թվականի համեմատ 2022 թվականին ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 80 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 3 անգամ, որը շուրջ 3,75 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։

2023 թվականի հունվար-սեպտեմբեր․

ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,645 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 52 տոկոսը։

2022 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածում ՀՀ ընդհանուր արտահանումն աճել է 45 տոկոսով, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ աճել է 85 տոկոսով կամ 1,215 մլրդ ԱՄՆ դոլարով, որը շուրջ 1,9 անգամ ավելի բարձր է ՀՀ արտահանման միջին աճի տեմպից։

ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին ևս աճել է 6,5 տոկոաային կետով։

Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է․

զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի արտաքին առևտրա-տնտեսական հարաբերությունների առանցքային դերի անտեսումը՝ իշխանական խմբակի կողմից իրենց նեղ կուսակցական-քաղաքական շահերով պայմանավորված, չի բխում, ավելին՝ ամբողջապես հակասում է մեր երկրի ազգային շահերին և երկարաժամկետ ու կայուն տնտեսական զարգացմանը։

Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930