Բաժիններ՝

ՌԴ-ում հայտնել են Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման խախտումների կտրուկ աճի մասին

Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») մտահոգություն է հայտնում Հայաստանից բուսական արտադրանքի մատակարարման ժամանակ հաճախակի դարձած խախտումների կապակցությամբ: Տեղեկությունը նշվածէ գերատեսչության հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորի» տարածքային վարչությունների կողմից Հայաստանի Հանրապետությունից ստացված ծաղկային և պտուղ-բանջարեղենային արտադրանքներում գրանցվել է կարանտինային վնասակար օրգանիզմների հայտնաբերման 72 դեպք։

«Ընդ որում, նոյեմբերին խախտումների կտրուկ աճ է գրանցվել. միայն նոյեմբերի 24-26-ին գրանցվել է 36 դեպք»,- նշված է հայտարարության մեջ:

Գերատեսչության կարծիքով՝ դա վկայում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողության նվազման մասին և սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի բուսասանիտարական բարեկեցության համար։

Նշվում է, որ ռուսական կողմը տեղեկացրել է բոլոր խախտումների մասին Հայաստանի իրավասու գերատեսչությանը, սակայն իրականացված հետաքննությունների մասին տեղեկություններ մինչ օրս չեն ստացվել:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ «Ռոսսելխոզնադզորը» պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստան՝ խնդրելով անհապաղ սպառիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստան վարակված արտադրանքի առաքումը կանխելու համար և ռուսական գերատեսչությանը տեղեկացնել այդ մասով իրականացված աշխատանքի մասին։

Sputnik Արմենիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս