Հայտնում եմ համերաշխությունս քաղբանտարկյալ Մուշեղ Շուշանյանին․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերյան խառը օրերին խոսք հնչեցնելու համար կալանավորված մարդկանցից մեկը փաստաբան Մուշեղ Շուշանյանն էր։
Շուշանյանը հանրային անձ է, մասնակցել է մի շարք հնչեղ դատավարությունների, սակայն անձնական շփում նրա հետ չեմ ունեցել։ Թերևս պատճառն այն է, որ, մեղմ ասած, չեմ կիսել նրա քաղաքական հայացքները։
Այնուհանդերձ, պիտի նշեմ, որ ուրբաթ օրը մեկնարկած նրա դատավարության մասին հրապարակումներն ուսումնասիրելով՝ եկել եմ միանշանակ հետևության, որ Շուշանյանի նկատմամբ կիրառված կալանքը ոչ միայն հակաիրավական է, այլև ունի բացառապես քաղաքական դրդապատճառ, այն է՝ ռեժիմի վրեժխնդրությունը։
Հայտնում եմ համերաշխությունս քաղբանտարկյալ Մուշեղ Շուշանյանին»։