Ադրբեջանը ՀՀ–ին առաջարկել է հանդիպել պետական սահմանին
Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության գործընթացը քննարկելու համար հանդիպել պետական սահմանին կամ փոխընդունելի վայրում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը։
«Երկու երկրներն էլ պատասխանատու են խաղաղության գործընթացի շարունակման համար, այդ թվում՝ փոխընդունելի վայր ընտրելու կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշում կայացնելու համար»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԱԳՆ-ում հույս են հայտնել, որ առաջիկայում բանակցություններ սկսելու այս առաջարկը դրական արձագանք կստանա։