«Ադրբեջանին ակնհայտորեն այլևս պետք չեն արևմտյան ձևաչափերը, Ադրբեջանը չի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Բաքուն առաջարկել է Երևանին ուղիղ բանակցություներ սկսել, այդ թվում՝ հանդիպել սահմանին։ Ինչի՞ է փորձում հասնել Ադրբեջանը այս առաջարկով։

Ադրբեջանին ակնհայտորեն այլևս պետք չեն արևմտյան ձևաչափերը, Ադրբեջանը չի ճանաչելու ՀՀ տարածքային ամբողջականությունը, այդ ամենը չեզոքացնելու ու Արևմուտքին խաղից վերջնականապես հանելու համար էլ Ադրբեջանը նման առաջարկ է անում։

Ալիևը տեսել է, թե ինչ վտանգավոր ու հակապետական քաղաքականություն է վարում Փաշինյանը, որի քայլերի հետևանքով էլ նաև մենք կորցրեցինք Արցախը։

Հիմա արդեն Փաշինյանից նոր բան կորզելը շատ հեշտ է, դրա համար էլ Ալիևն ասում է՝ արի առանց միջնորդի խոսենք, քանի որ գիտի, որ ինքը պետք է ասի, Փաշինյանն էլ սուս-փուս նստի լսի, հետո գա ասուլիս տա, ասի՝ ժողովուրդ, թողեք հանձնեմ, ճար չկա․․․

Կարճ ասած՝ ՀՀ-ն չպետք է գնա նման հանդիպումների, դրանք մեր դեմ հետագա քայլերի գլխավոր գործիքն են դառնալու։ Եթե ՀՀ իշխանությունները գնացին նման հանդիպման, ապա դրանով իսկ վերջնականապես հրաժարվելու են արևմտյան ձևաչափերով պայմանավորվածություններից, այսինքն՝ ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման փաստից»։

Տեսանյութեր

Լրահոս