«Երբ խոսքը գնում է խաղաղության պայմանագրի մասին, Հայաստանը շարունակում է նայել տարածաշրջանից դուրս». Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանն ու դրա հավանականությանը։

Հաջիևը, մասնավորապես, հայտարարել է. «Տարածաշրջանային նոր իրողությունների ֆոնին մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Հայաստանից սպասում ենք հստակ գաղափարներ։

Երբ խոսքը գնում է խաղաղության պայմանագրի մասին, Հայաստանը շարունակում է նայել տարածաշրջանից դուրս: Երրորդ կողմի օրակարգերը այստեղ բերելու փոխարեն մենք պետք է տեր կանգնենք տարածաշրջանին և առաջ շարժվենք խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններով: Հիմա գնդակը Հայաստանի դաշտում է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930