Թուրքիայում ստեղծվել է սահմանային կառավարման գլխավոր վարչություն

Թուրքիայի միգրացիոն վարչությանը կից սահմանային կառավարման գլխավոր վարչություն է ստեղծվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ վարչությունն իրականացնելու է այն աշխատանքները, որոնք կապված կլինեն սահմանային կառավարման և անվտանգությանն ուղղված ներդրումների և ծրագրերի հետ:

Նման որոշման մասին տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի «Resmi Gazete» պաշտոնաթերթում:

Հավելենք, որ հիշյալ վարչությունը փոխարինելու է սահմանային կառավարման շրջանային վարչությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930