Թբիլիսիում ամանորյա միջոցառումների համար կծախսվի 6 միլիոն լարիից ավելի

Թբիլիսիի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումների համար անհրաժեշտ ծառայությունները կատարում է առանց էլեկտրոնային մրցույթի, որի համար բյուջեից նախատեսվում է ծախսել 6 մլն 501 հազար 641 լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ամանորյա միջոցառումները Թբիլիսիում կանցկացվեն 2023 թվականի դեկտեմբերի 15-ից մինչև 2024 թվականի հունվարի 7-ը հետևյալ վայրերում.

  • Օրբելիանիի հրապարակի հարևանությամբ;
  • Չոր կամրջի և Մայրենի լեզվի պուրակում կկազմակերպվի «Ամանորյա քաղաք», կանցկացվի Սուրբ Ծննդյան տոնավաճառ;
  • Ռուսթավելիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, կկանգնեցվի գլխավոր տոնածառը;
  • Հանրապետության հրապարակում կանցկացվի ամանորյա համերգ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930