Հայաստանը երկրորդ տեղում է
2023 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 17 հազար 785 մլն դոլար, ինչը 16,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Այս ցուցանիշից արտահանումը կազմում է 5102,3 մլն դոլար, իսկ ներմուծումը` 12 683,1 մլն դոլար։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat)։
2023 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը ամենաշատ ապրանքն արտահանել է Ադրբեջան, Հայաստան և Ղազախստան․
- Ադրբեջան (713,5 մլն ԱՄՆ դոլար),
- Հայաստան (657,5 մլն ԱՄՆ դոլար)
- Ղազախստան (579,9 մլն ԱՄՆ դոլար):