Բաժիններ՝

Կողոպուտ դեղատանը

Նոյեմբերի 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում ստացված տեղեկությունները կողոպուտի մասին էին։

Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի դեղատներից մեկում 36-ամյա մի տղամարդ 34-ամյա մի կնոջ պարանոցից պոկել, հափշտակել էր ոսկյա շղթան ու դիմել փախուստի։
Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 2-ին տղամարդը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը։

36-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930