Երևանում մեկնարկել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր՝ նոյեմբերի 18-ին մեկնարկել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։

Թուրքիան, Ադրբեջանն ու Ռուսաստանը չեն մասնակցում նիստին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ազգային ժողովից հայտնել էին, որ Հայաստանում կհյուրընկալվեն կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ:

Կքննարկվեն Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930