
Վարորդը մահացել է, ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց

Նոյեմբերի 13-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս-Էջմիածին ճանապարհին՝ Սայաթ-Նովա գյուղի հատվածում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը՝ 45-ամյա Կարեն Կեվորկովը, մահացել է, իսկ 28-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: