Այս իշխանությունն ինձ տվել է ևս մեկ բնակարան՝ անդուռ, անլուսամուտ…Եռաբլուրում. Գարիկ Գալեյան

Այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նորք Նորք նստավայրում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, սկսվեց 44-օրյա պատերազմի հերոս նահատակ Գարիկ Գալեյանի հոր՝ Մխիթար Գալեյանի գործով դատական նիստը: Քննվում էր Գարիկ Գալեյանի խափանման միջոցի փոփոխության հարցը:

Գարիկ Գալեյանն իր խոսքում նշեց՝ այս իշխանությունն իրեն տվել է ևս մեկ բնակարան… Եռաբլուրում:

«Անդուռ, անլուսամուտ բնակարան է: Ես այնտեղ իմ տղայի հոտն եմ առնում»,- ասաց Գարիկ Գալեյանը, ապա դիմելով դատախազին՝ հարցրեց՝ Դուք Եռաբլուրում եղե՞լ եք, այնտեղ արյան հոտն առե՞լ եք:

«Չասեք, որ չեք կարողանում գնալ, որովհետև չեք կարողանում տեսնել այդ տեսարանը: Դուք երեխաներ ունե՞ք: Իսկ արյան հոտը զգացե՞լ եք դուք երբևէ: Իսկ երեխային, հերիք չի, որ տվել եք պետությանը, որ պիտի գնա, ծառայի, ու սպասես վերադառնա, ու հայրենիքդ դավաճանեն… Ու երեխայիդ ման գաս մորգերում… Ո՞ր մեքենան, «Սպայկայի» ո՞ր դուռը բացես, որ երեխայիդ դին գտնես: Թե՞ վերցնում եք էս քրեական օրենսգիքը, միայն դրանից եք հոտ քաշում… Իսկ Եռաբլուրում ես տղայիս քարը համբուրելով՝ իր հոտն եմ առնում: Չէի ուզի, որ դուք էլ այդ ճակատագրին արժանանաք: Իսկ իմ պայքարը հավերժ է: 5000 տղա են սպանել, ու դեռ մինչև այսօր ոչ ոք պատասխան չի տվել: Հարգելի՛ դատախազ, դու երբևէ քեզ հարց ե՞ս տվել՝ բա ո՞վ է այն դավաճանն այս երկրում, որ երկիրն այս օրի է հասել»,- ասաց Գարիկ Գալեյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս