Լիտվայի վարչապետ Շիմոնիտեն կհանդիպի Փաշինյանի, նախագահի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ ու «Թումո»
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:
Հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:
Ըստ աղբյուրի՝ նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:
Վարչապետ Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: