
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հատուկ ստորաբաժանման մեկ այլ հրամանատարի վերացման մասին։
«Գազայի հատվածում առաջնորդների և ահաբեկչական ենթակառուցվածքների դեմ լայնածավալ հարվածների շրջանակում Իսրայելի պաշտպանության բանակը և անվտանգության գլխավոր ծառայությունը հարավային Խան Յունիս քաղաքում ոչնչացրեցրել են «Նուխբա» վաշտի հրամանատարին, որը պատասխանատու էր Նիրիմում շրջանում կոտորածի համար», – ասված է բանակի և գլխավոր անվտանգության ծառայությունների համատեղ հայտարարության մեջ։
Այն հստակեցնում է, որ Բիլալ Ալ-Քեդրան ոչնչացվել է մարտական ինքնաթիռների օգտագործմամբ գործողության ընթացքում։ Միաժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի զինյալներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Զեյթունայում, Ջաբալիայում և Խան Յունիսում գտնվող օպերատիվ հրամանատարական կենտրոններին, ռազմական օբյեկտներին, հրթիռների արձակման կետերին, ՀԱՄԱՍ-ի դիտակետերին, ինչպես նաև «Իսլամական ջիհադ»-ի օպերատիվ հրամանատարական կենտրոններին: