
Պուտին–Ալիև հանդիպմանը Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը չի քննարկվել. Պեսկով

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հոկտեմբերի 12-ին կայացած հանդիպման ժամանակ չեն քննարկել ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պուտին-Ալիևը հանդիպմանը չի քննարկվել Վարդանյանի հարցը»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի մոտից՝ Արցախից Հայաստան գալու ճանապարհին, առևանգել, ապա ձերբակալել էր Ռուբեն Վարդանյանին։
Ավելի ուշ Ադրբեջանը նրան 3 մեղադրանք է ներկայացվել, և ադրբեջանական դատարանը Արցախի նախկին պետնախարարին 4 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։