
Վագիֆ Խաչատրյանը Բաքվում մեղադրվում է Սամվել Բաբայանի վարորդը եւ իբր, Խոջալույում ինչ-որ գործողությունների մասնակիցը լինելու մեջ. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը գրում է. «Բաքվում էս պահին դատում են 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։
Վագիֆին առեւանգել են Հակարի կամուրջից, երբ տարեց մարդը գալիս էր Երեւան՝ սրտի բաց վիրահատություն անցնելու։
Վագիֆ Խաչատրյանը Բաքվում մեղադրվում է Սամվել Բաբայանի վարորդը եւ իբր, Խոջալույում ինչ-որ գործողությունների մասնակիցը լինելու մեջ։
Նույն Սամվել Բաբայանի, ով իր սպարտիվկով, բարեւելով ադրբեջանցի սահմանապահներին, հանգիստ անցնում է թուրքի անցակետն ու ուղիղ գնում հ1՝ հարցազրույցի»: