Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրել ԼՂ-ում էսկալացիա թույլ չտալու համար․ Պուտին

Ռուսական կողմը վերջին երեք տարիների ընթացքում զգալի ջանքեր է գործադրել ռազմական գործողությունները դադարեցնելու և Լեռնային Ղարաբաղում էսկալացիա թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հիշեցրել է, որ ՌԴ աջակցությամբ պատրաստվել են համապատասխան եռակողմ փաստաթղթեր։

«Այս ամբողջ ընթացքում եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, քրտնաջան աշխատանք է տարվել՝ ուղղված երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների կարգավորմանը»,- նշել Է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը ԼՂ–ում այն լիազորությունների շրջանակում, որոնք ունեին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031