Էլիտա լինելը թղթով ու կնիքով չէ, այլ պատասխանատվություն վերցնելով և տեր լինելով. Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. «Էլիտա լինելը թղթով ու կնիքով չէ, այլ պատասխանատվություն վերցնելով և տեր լինելով։

Որ պահից էլիտան փորձում է իր պատասխանատվությունը գցել այլոց վրա, այդ իսկ պահից դադարում է էլիտա լինելուց։

Սա շատ վտանգավոր դասալքություն է, որովհետև ժողովուրդը դեռ երկար ժամանակ իներցիայով շարունակում է դասալիքների մեջ առաջնորդներ փնտրել։

«Ոտքներս կախ գցենք, քանի դեռ ուժեր ենք հավաքում, քանի դեռ մարտի պատրաստ չենք, բայց պատրաստվում ենք այդ մարտին, մինչև հարմար պահ լինի, դրոշները պարզենք»-ը ճիշտ բանաձև է, ոչ ոք չի ասում, որ պետք է անպատրաստ մարտի նետվել։

Իսկ այ «Ոտքներս կախ գցենք, ձևացնենք, թե ինչ-որ բան ենք անում, մինչև տեսնենք թե ում մոտ է ստացվում, գնանք կողքը կանգնենք, փայ ուզենք»-ը պառազիտների, այլ ոչ թե էլիտաների բանաձև է։

Արցախի լինել-չլինելը ոչ թե թղթով է, այլ Արցախի (և ընդհանրապես Հայաստանի) էլիտաների լինելով։

Հ.Գ. Չշփոթենք «էլիտան» ու «էլիտարը». այդ երկրորդն այսօրվա իրականության մեջ զուտ պոնտ է…»:

Տեսանյութեր

Լրահոս