Բաժիններ՝

Բելգիան Ուկրաինային կփոխանցի ՌԴ-ի սառեցված ակտիվների եկամուտներից ստացված 1,7 մլրդ եվրոյի հարկերը

Բելգիան Ուկրաինային կփոխանցի 1,7 միլիարդ եվրո, որն ստացվել է ռուսական սառեցված ակտիվների վերաներդրումների եկամուտների հարկերից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն Բրյուսելում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

«Կան Ռուսաստանի սառեցված միջոցներ, կան եկամուտներ այդ միջոցներից: Բայց թե՛ առաջինը, թե՛ երկրորդը Եվրամիության իրավասությունն են: Իսկ մենք կարող ենք Ուկրաինային փոխանցել այդ եկամուտներից հարկերի տեսքով ստացված միջոցները, դա 1,7 միլիարդ եվրո է, որը պետք է օգտագործվի Ուկրաինայի պաշտպանության և վերականգնման համար», – նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Լրագրողների այն հարցին, թե հատկապես Ռուսաստանի Դաշնության որքան ակտիվներ են սառեցված Բելգիայում, վարչապետը չի կարողացել պատասխանել։

«Մենք դրանց նկատմամբ հասանելիություն չունենք: Դրանք սառեցված են: Մենք չենք կարող հասանելիություն ունենալ դրանց նկատմամբ, քանի դեռ կան եվրոպական կանոններ: 2024 թվականին սառեցված ակտիվներից եկամուտների հարկերը կկազմեն մոտ 1,7 միլիարդ եվրո, դրանք չեն գնա մեր գանձարան, այլ ուղղակիորեն կփոխանցվեն Ուկրաինային», – հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել էր, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները դիտարկում են հակամարտությունից հետո ռուսական սուվերեն ակտիվներն Ուկրաինայի վերականգնման համար օգտագործելու հնարավորությունը։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը կպաշտպանի իր շահերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031