
Բրիտանական մամուլի ուշադրության կենտրոնում Պարսից Ծոցում տեղի ունեցող փոփոխություններն են

Բրիտանական «Middle East Eye» պարբերականը հրապարակել է Պարսից ծոցում տիրող իրավիճակի մասին վերլուծական հոդված, որտեղ ուշադրություն է հրավիրվում տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություների վրա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ընդգծվել է որ Ծոցի համագործակցության խորհրդի անդամները՝ Միացյալ Արաբական Էմիրությունները (ԱՄԷ), Կատարը, Բահրեյնի Թագավորությունը, Քուվեյթը և Օմանը պաշտպանական ոլորտում ամրապնդում են իրենց համագործակցությունը Թուրքիայի հետ։
«Անկարայի օգնության տրամադրումը, կամ ներգրավվումը փոխում է խաղի կանոնները»։
Հիմնականում նշվում է Թուրքիա-Կատար հետզհետե թափ առնող շուրջ 10 տարվա պատմություն ունեցող ռազմական համագործակցությունը, որի վերաբերյալ հուշագիրը երկու երկրների միջև ստորագրվել էր 2014-ին։
Հուշագրով մեկնարկել էր նաև համատեղ ուսումնավարժական հավաքների ծրագիրը։ Դրան հաջորդել էր 2017-ին թուրքական ստորաբաժանումների տեղակայումը Կատարի մայրաքաղաք Դոհայում, ապա 2019-ին համատեղ հրամանատարական կենտրոնի բացումը։
Նշենք, որ Ծոցի 1-ին ճգնաժամը սկսվել էր Իրաքի և Քուվեյթի միջև պատերազմով, որը տեղի էր ունեցել 1990-1991թթ. և ավարտվել միջազգային ուժերի ներգրավմամբ ու Իրաքի պարտությամբ։