
«Այ տխմար, ձենդ կտրի՛». Աննա Մկրտչյանը՝ Ալեն Սիմոնյանին
«Ինչի՞ց եք այդքան գոհ։ Դուք հասե՞լ եք նրան, ինչին ձգտում էիք։ Հանձնել եք Արցախը ու հիմա հանգի՞ստ եք։ Երկրում սուգ է` ձեր բերած պարտության երեսից, բայց ձեր անհասկանալի ծիծաղը այս դահլիճից չի կտրվում»,- ԱԺ-ում իշխանավոր պատգամավորներին հարցեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Աննա Մկրտչյանի ելույթից հետո Ալեն Սիմոնյանն արձագանքեց` ասելով. «Մարդը սեփական փորձով էր կիսվում, մի բան արեք…»։
«Այ, տխմար, ձենդ կտրի, է…»,- արձագանքեց Աննա Մկրտչյանի պատասխանը։