2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով հայտարարել իր մտադրության` Արցախը հանձնելու մասին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով հայտարարել իր մտադրության` Արցախը հանձնելու մասին:

Առաջին ձևակերպումը խորհրդարանում տվեց Փաշինյանը, ով ասեց, որ Արցախի հարցով բանակցային գործընթացում իջեցնում է նշաձողը:

Զուգահեռ նրա թիմակիցները սկսեցին հանրությանը «մատչելի բացատրել», որ դրա տակ իրենց առանց առաջնորդը հրաժարվել է ինքնորոշման իրավունքից և խնդրի կարգավորումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Ավելի ուշ Փաշինյանը գուժեց, որ խոսքը նույնիսկ Արցախի ինքնավարության մասին չէ, այլ զուտ Արցախի ադրբեջանացման և հայերին էթնիկ փոքրամասնություն դիտարկելու մեջ:

Այս ամենն առավել հասկանալի դարձնելու համար իշխանությունը շրջանառության մեջ մտցրեց` «Արցախը ապագա ունի Ադրբեջանի կազմում», «Ադրբեջանի հայկական համայնք», «Արցախը պատմական Ադրբեջան է» թեզերը:

Եկավ Պրահայի հայտնի գագաթնաժողովը, երբ Փաշինյանն ասեց, որ պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում` ներառյալ Արցախը:

Եվ ինչպես ասում են` պրոցեսը շարժվեց` արագացավ:

Շատերիս մոտ զգացմունքները գերիշխում են:

Նրանք, ովքեր անկեղծ ու ազնիվ փորձում են ելքեր գտնեն ու Արցախի հանձնումը սեփական ողբերգությունն են համարում, պետք է իրենց պայքարը կառուցեն ճիշտ ժամանակագրության, իրողությունների և օբյեկտիվ իրականության շրջանակներում:

Եթե այս պահին եղած ակնհայտ, օբյեկտիվ իրողությունները մի կողմ դնենք և մտնենք այն դաշտը, որը փորձում են մեզ բոլորիս հրել իշխանությունն ու նրա արբանյակները, ինչպես նաև` ողբերգական իրադարձություններով հագեցած էմոցիոնալ իրավիճակները, ապա դա մեզ տանելու իրադրային մոլորությունների, հիասթափության և թևաթափության հարթություն»։

Տեսանյութեր

Լրահոս