Ժամը 22:00-ի դրությամբ՝ ԼՂ-ից տեղահանված 78,354 անձ է ժամանել Հայաստան

Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 78,354 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաղդասարյանը հայտնել էր, որ ժամը 19։00-ի դրությամբ հաշվառում է ստացել 55,248 անձ, իսկ 17,153 բռնի տեղահանված անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կեցավայրերից։ Վերջին տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 988 անձ, Արարատի մարզում՝ 3665, Արմավիրի մարզում՝ 1231, Գեղարքունիքի մարզում՝ 1542, Լոռու մարզում՝ 663, Կոտայքի մարզում՝ 4156, Շիրակի մարզում՝ 783, Սյունիքի մարզում 1958, Վայոց Ձորի մարզ՝ 1070, Տավուշի մարզում՝ 797։

Հաղորդվել էր նաև, որ ՀՀ-ում տարբեր առողջապահական հաստատություններում բուժում է ստանում 342 բուժառու։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 11 երեխա, որից 4-ը՝ նորածին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930